News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Լիբիայի գահընկերց արված ու սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստրը` Աիշան, իր դատապաշտպանների միջոցով, Հաագայում Միջազգային քրեական դատարանից պահանջել է իրեն ներկայացնել հոր մահվան վկայականի նոտարով հաստատված պատճենը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը, հիշեցնելով, որ դեռեւս դեկտեմբերին փաստաբան Նիկի Կաուֆմանն Աիշայի անունից դիմել է Հաագայի դատարան` կոչ անելով հետաքննել իր հոր եւ եղբոր մահվան հանգամանքները:

Փաստաբանը պնդում է, որ դատարանն ընդհանրապես չի պատասխանել Քադաֆիի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ պաշտոնական հարցումներին:

Հիշեցնենք, որ 2011-ի ամռանը ապստամբների կողմից Տրիպոլին գրավելուց հետո, Աիշան` մոր եւ երկու եղբայրների հետ թաքնվել է Ալժիրում: Նոյեմբերի  վերջին Աիշան կոչ է արել լիբիացիներին տապալել այդ երկրում իշխանության եկած Անցումային ազգային խորհրդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ