News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Պակիստանում նոր ահաբեկչություն է եղել, պայթուցիկ սարքը գործի է դրվել ավտոբուսների հավաքականայում: Նախնական տվյալներով, զոհվել է 12 մարդ, 32-ը վնասվածքներ են ստացել: Նրանց թվում կան կանայք եւ երեխաներ:

Միջադեպը տեղի է ունեցել Փեշավար քաղաքում` երկրի հյուսիս-արեւմուտքում: Պայթուցիկ սարքը գործի են գցել հեռակառավարման վահանակով:

Ականատեսների վկայությամբ, պայթյունի ալիքը ոչնչացրել է մի քանի ավտոբուսներ: Դեպքի վայրում աշխատում են անվտանգության ուժերն ու բժիշկները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Առայժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ