News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Համացանցից օգտվողներն այս շաբաթ արշավ էին նախաձեռնել այն բանից հետո, երբ լիբանանահայ Սերուժ Բաղդասարյանը նկատել էր, որ «Google»-ի օնլայն թարգմանչական ծառայությունը (translate.google.com) «Ես սիրում եմ հայերին» արտահայտությունն անգլերեն թարգմանում է որպես «I love Turkey» («Ես սիրում եմ Թուրքիան»), հաղորդում է  «The Armenian Weekly»-ին:

«Google Translate –ն ավտոմատացված համակարգ է:  Այն գործում է շաբլոնների հիման վրա, որոնք վերցվում են  թարգմանված տեքստերի մեծ մասից: Այն բառարանային ոճով բառացի թարգմանություններ չի անում»,-ասել է ընկերության հասարակայնության հետ կապերի եւ գլոբալ հաղորդակցության բաժնի ներկայացուցիչ Ջեյսոն Ֆրեյդենֆելդսը:

«Այնպես որ, երբեմն համակարգը սխալներ է թույլ տալիս, որոնք ակնհայտ են թարգմանչի, ոչ թե մեքենայացված համակարգի համար»,-ավելացրել է նա:

Թարգմանությունն ուղղվել է փետրվարի 19-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ