News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում «Փարոս» բարեգործական հիմնադրամը Հարավային Քոլիֆորնիայի հայ համայնքներին հրավիրում է մարտի 11-ին Թասթինի «Zov’s Bistro»-ում կայանալիք  միջոցառմանը, հաղորդում է «Asbarez»-ը: «Փարոսը» մտադիր է աջակցություն ցուցաբերել Հայաստանում ընտանեկան բռնության զոհերին` օթեւանի տրամադրման եւ մասնագիտական ծառայությունների մատուցման միջոցով:

«Փարոս» հիմնադրամն անցած տարի կենտրոն-ապաստան է բացել բռնությունից տուժած կանանց համար Հայաստանի Պտղունք գյուղում: Վտանգի մեջ գտնվող կանանց համար հիմնադրամը թեժ գիծ ունի` «20-80»,  որին անվճար կարելի զանգահարել Հայաստանի ցանկացած վայրից:

Հիմնադրամի մյուս կարեւոր ծրագրերը ներառում են մասնագիտական ուսուցում, հոեգեբանական խորհրդատավություն եւ բուժում,  կարի եւ խոհարարական,  ինչպես նաեւ մանկաբարձա –գինեկոլոգիական, ատամնաբուժական դասընթացներ եւ այլն: Նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի կարիքավորների համար առաջին անհրաժեշտություն ապրանքներ կհավաքվեն եւ կտրամադրվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ