News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բաղդադում մի շարք ահաբեկչությունների  եւ հրաձգության հետեւանքով առնվազն  48 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ էլ վնասվածքներ են ստացել: Նման տվյալներ է հայտնում  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ ամենալուրջ դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում` շիական Քարադա շրջանում, որտեղ պայթյուն էր  տեղի ունեցել ոստիկանական անցակետի մոտ, որի հետեւանքով սպանվել էին 9 մարդ:

Այնուհետեւ Բաղդադի հյուսիսում գտնվող Քադիմիա շրջանում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել էին 6 մարդ, եւս վեցը մահացել էին մայրաքաղաքի Սարաֆիա շրջանում ոստիկանական անցակետի վրա գրոհայինների հարձակման ժամանակ:

Քադիմիայի առեւտրի կենտրոնում  գլխավոր փողոցի վրա կայանած միանգամից 4 մեքենա է պայթել:

Հայտնվում է նաեւ Սալախումի, Դիայալա եւ Քիրքուք նահանգներում ռումբերի պայթյունների մասին:

Ահաբեկչական  գործողությունների պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ