News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գործարարներն այլեւս ստիպված չեն լինի լրացնել հասույթի կամ ապրանքների մատակարարման (առաքման) գրքերը: Այսօր` փետրվարի 23-ին ՀՀ կառավարությունը չեղյալ հայտարարեց 14 տարի առաջ ընդունած որոշումը, որը պարտավորեցնում էր գործարարներին ձեռքով հսկայածավալ աշխատանք կատարել` այդ գրքերը լրացնելու համար:

Հարցը ներկայացնող ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի խոսքով`  յուրաքանչյուր ապրանքի առաքման դեպքում լրացվում էր մոտ 20 սյունակ, եւ ամեն մի սխալ կարող էր առաջացնել հարկային մարմնի միջամտությունը` վարչարարական իր բոլոր հետեւանքներով:

Ըստ Գ. Խաչատրյանի` ներկայում էլեկտրոնային կառավարման համակարգը եւ մյուս վարչարարական լծակները բավարար են անհրաժեշտ հսկողություն սահմանել փոստաթղթաշրանառության վրա:

Բիզնեսի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ սա երկար սպասված որոշում է, որին բիզնեսը դրական կարձագանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ