News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի փորձագետները Չինաստանին տնտեսական մեծ ճգնաժամ են կանխատեսել: Միակ փրկությունը տնտեսական բարեփոխումներն են, մասնավորապես պետության մասնաբաժնի կրճատումը տնտեսության մեջ: Նման եզրահանգումներ են պարունակում ՀԲ-ի եւ Չինաստանի կառավարական փորձագետների` «Չինաստանը մինչեւ 2030 թվականը» զեկույցում:

Փորձագետների կարծիքով, Չինաստանի տնտեսության բարեկեցությունը կախված է ՀՆԱ աճից, իսկ պետական մասնակցությունը դանդաղեցնում է դրա աճը, գրում է The Wall Street Journal-ը:

Զեկույցի հեղինակների կարծիքով, բյուրոկրատիան կառավարում է պետական ձեռնարկությունները չափազանց արդյունավետ:

Փորձագետները կոչ են արել Չինաստանի կառավարությանը խթանել մրցակցությունն ու ձեռնարկատիրությունը, պետական ձեռնարկությունները փոխանցել մասնավոր սեփականությանը:

Ըստ Չինաստանի կառավարության կանխատեսումների, 2012թ. ՀՆԱ-ն կազմելու է 8 տոկոս, իսկ 2013-ին կդանդաղի մինչեւ 6,6 տոկոսի: Մինչ այդ չինական տնտեսությունը տարեկան աճում էր տարեկան 10 տոկոսի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ