News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության մոտ 3 տասնյակ օրենքներում առաջարկվում է կատարել փոփոխություն` կնիքների անհրաժեշտությունը վերացնելու համար: Այսօր` փետրվարի 23-ին կառավարությունը հավանություն տվեց արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական փաթեթին, որը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:

Արդարադատության նախարարության ներկայացրած տեղեկանքում նշվում է, որ առկա օրենսդրության համաձայն՝  մի շարք փաստաթղթեր լրացնելիս իրավաբանական անձը պարտավոր է դրանք հաստատել կազմակերպության կնիքով, իսկ որոշ դեպքերում կնիքով վավերացնելը թողնված է կազմակերպության ղեկավարի հայեցողությանը: Սա այն դեպքում, երբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին»  օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ իրավաբանական անձի՝ կնիք ունենալու պարտականությունը:

Այնուամենայնիվ` գործնականում ձեւավորվել է սովորույթ, որի համաձայն իրավաբանական անձ ստեղծելիս կազմակերպության ղեկավարը ձեռք է բերում կնիք: Այդ երեւույթը ավելորդ դժվարություն է ստեղծում իրավաբանական անձի հենց կազմավորման փուլում այն տեսանկյունից, որ մինչ այդ կնիքի ձեռք բերելը իրավաբանական անձը փաստացի զրկված է լինում որեւէ գործողության կատարումից՝ ընդհուպ մինչեւ այլ անձի լիազորելուց՝ կազմակերպության անունից հանդես գալու համար:

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներից վերացնել իրավաբանական անձի կողմից փաստաթուղթը կնիքով վավերացնելու պարտականությունը: Այսինքն՝ այն ենթադրում է իրավաբանական անձի անունից ցանկացած գործողության կատարում՝ առանց կնիքի օգտագործման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ