News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կոչ է անում Երեւանի քաղաքապետարանին՝ դադարեցնել Մաշտոցի այգում ընթացող շինարարությունը, մինչեւ ճշտվեն դրա իրավական հիմքերը: Այս մասին այսօր՝  փետրվարի  23-ին, Հանրային խորհրդում տեղի ունեցած քննարկմանն ասաց նա՝ հավելելով, որ այդ խնդիրը կբարձրացնեն նաեւ Կառավարությունում, ՀՀ նախագահի մոտ: 

Ի պաշտպանություն Մաշտոցի այգու բողոքի ակցիաներ կազմակերպող երիտասարդները ներկա չէին քննարկմանը, քանի որ չեն վստահում  իշխսնություններին եւ մտավախություն ունեն, որ իրենք այգուց դուրս գան, ապա այդտեղ նորից կսկսվի շինարարությունը: Միեւնույն  ժամանակ, բնապահպան Կարինե Դանիելյանը ներկայացրեց երիտասարդների հիմնավորումները եւ նրանց հարցերը: Այսպես, երիտասարդները չեն ցանկանում, որ Մաշտոցի այգին վերանա, քանի որ այն քաղաքի եզակի այգիներից մեկն է, այդտեղ կա երկու հիվանդանոց, եւ սա նրանք համարում են «վերջին ռուբիկոնը», որը չեն  զիջելու:

Խոսելով իրավական հիմքերի մասին՝ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ Աբովյան փողոցում եղել են կրպակներ, որոնք չեն ունեցել գրանցված փաստաթղթեր, բայց կան այնպիսիք, որոնց գործողության ժամկետը հինգ-յոթ տարի է եւ ունեն գրանցված իրավունքներ:

Երեւանի ավագանու անդամները՝ Դերենիկ Դումանյանը, Աստղիկ Գեւորգյանը եւ այլք եւս ներկա էին քննարկմանը: Դերենիկ Դումանյանը նշեց, որ այս հարցը իրենց հետ կապ չունի, սա եղել է քաղաքապետարանի գործադիր մարմնի որոշմամբ:

Հանրային խորհրդի անդամ Խորով Հարությունյանն առաջարկեց կրպակատերերի գումարով փոխհատուցել, իսկ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հակադարձեց, որ դա շատ ավելի բարդ է, քանի որ այդքան բյուջե չունի քաղաքապետարանը:

Տպել
Ամենաշատ