News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աջափնյակում փետրվարի 23-ին, ժամը 10.00-22.00-ին դադարեցվել էր Լուկաշին   թաղամասի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Գր.Զոհրապ, Միրաքյան, Մելիքյան փողոցների, Հասրաթյան 25/4 շենքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: NEWS.am-ին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ից հայտնեցին, որ պատճառը Լուկաշին թաղամասում հերթական ջրաբաշխիչ հանգույցի ստեղծումն է: Ճիշտ է, այնտեղ արդեն իսկ ջրամատակարարումը շուրջօրյա է, սակայն այդ ցուցանիշը ձեռք է բերվում ոչ դյուրին կերպով:

«Թաղամասում, որտեղ բաշխիչ ցանցը տարիներ շարունակ չի վերակառուցվել, շատ հանգույցներ կամ մնացել են ասֆալտի տակ, կամ շարքից դուրս են եկել: Արդյունքում` թե ջրամատակարարման կայունությունն է խոցելի, թե ջրի կորուստը շատ եւ թե համակարգի կառավարելիության մակարդակը անբավարար»,- հայտնել են նրանք հավելելով, որ նշված խնդիրների լուծմանը նպաստելուն էր կոչված եւ ջրաբաշխիչ հանգույցի կառուցումը: Թաղամասի եւս երկու հատվածում շինարարական աշխատանքներ էին իրականացնում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ