News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում փետրվարի 23-ի երեկոյան տեղի չի ունեցել քաղաքաշինական խորհրդի նիստ, եւ չի  որոշվել, որ  Մաշտոցի այգում տաղավարներ չեն կառուցվելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հեռուստահաղորդմանը մասնակցող Մերուժան Տեր-Գուլանյանը երեկ` փետրվարի 23-ին, հանդես  էր եկել սենսացիոն հայտարարությամբ։ Ըստ նրա՝ փետրվարի 23-ի երեկոյան տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի նիստ եւ որոշվել է, որ Մաշտոցի այգում տաղավարներ չեն կառուցվելու:

Մեզ հայտնի դարձավ, որ նա շփոթել է Հանրային խորհրդի նիստը Քաղաքաշինական խորհրդի նիստի հետ եւ պատրաստվում է նույն հեռուստաընկերության եթերում հերքմամբ հանդես գալ:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց,  որ ծանոթ չէ Մերուժան Տեր-Գուլանյանի հայտարարությանը, իսկ 2 օր առաջ Հանրային խորհրդում քաղաքաշինության ենթնահանձնաժողովում քննարկվել է «Նոյյան տապանի» ծրագիրը: «Քննարկումը թեեւ առանց թղթակիցների ներկայության է եղել, բայց քննարկվել է  «Նոյյան տապանի» ծրագրի իրականցման մասին հարցը»,- պարզաբանեց Վազգեն Մանուկյանը: Հիշեցնենք, որ Հաղթանակի այգում ցանկանում են «Նոյյան տապան» տեղադրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի  23-ին, Հանրային խորհրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կոչ էր արել Երեւանի քաղաքապետարանին՝ դադարեցնել Մաշտոցի այգում ընթացող շինարարությունը, մինչեւ ճշտվեն դրա իրավական հիմքերը: Նա նաեւ հավելել էր, որ այդ խնդիրը կբարձրացնեն նաեւ Կառավարությունում, ՀՀ նախագահի մոտ:

Ի դեպ, մեզ չհաջողվեց զրուցել Մերուժան Տեր-Գուլանյանի հետ, քանի որ նրա հեռախոսը անջատված էր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ