News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Խարդախության մեջ կասկածվողին «Հերթապահ մաս» հաղորդմամբ ցուցադրելուց հետո, եւս մեկ քաղաքացի ճանաչել է իրեն խաբողին:

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ փետրվարի 22-ին մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ հայտնել էր, որ նախորդ երեկոյան «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Կառլեն Սանոյանին, որը հունվարի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի 51 շենքի բնակարաններից մեկը վարձակալությամբ իրեն հանձնելու պատրվակով, նույն պողոտայում գտնվող գրավատանը խարդախությամբ իրենից վերցրել էր 130.000 դրամ:

Փետրվարի 23-ին ոստիկանություն է ներկայացել մեկ այլ քաղաքացի եւ հայտնել, որ իր որդին (10-րդ դասարանի աշակերտ) դիտելով հաղորդումը՝ ճանաչել է Կ. Սանոյանին, որը 2011 թ. հոկտեմբերին ներկայանալով Մարատ անվամբ եւ չարաշահելով վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է նրա բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:

Հանցագործության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:

Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:

Տպել
Ամենաշատ