News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհաստատի իր այսօրվա նիստի օրակարգը, որի շրջանակներում կընդունվի եւ կհրապարակվի նախընտրական միջոցառումների ժամանակացույցը` կապված մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել են ԿԸՀ-ից:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ժամանակացույցի շրջանակներում կիրականացվի մեծամասնական եւ համամասնական համակարգով պատգամավորական թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը, կուսակցությունների եւ դաշինքների գրանցումը, ինչպես նաեւ նախընտրական արշավի անցկացումը եւ այլն:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը երեկ հրաման է ստորագրել` հերթական խորհրդարանական ընտրությունների օր սահմանելով 2012-ի մայիսի 6-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ