News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանում, փետրվարի 21-23-ին, ԱՄՆ Կառավարութան հովանավորությամբ եւ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ անցկացվել են «զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու եւ կանխարգելելու» հայ-վրացական շտաբային-հրամանատարական վարժանքներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան ոլորտներն ու ծառայությունները ներկայացնող հայ եւ վրացի փորձագետների, ինչպես նաեւ ԱՄՆ մասնագետների ներգրավմամբ տեսական վարժանքի նպատակն էր քննության առնել հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի եւ դրա բաղադրիչ տարրերի անօրինական փոխադրման եւ մաքսանենգության դեպքում հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված ներպետական, երկկողմ եւ միջազգային մակարդակներում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը: Վարժանքը կենտրոնացել է նաեւ միջուկային եւ ռադիոլոգիական վտանգներին, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների անօրինական փոխադրումներին առնչվող հարցերի շուրջ: Վարժանքի ընթացքում քննության են առնվել նաեւ միջազգային մասնագիտական աջակցության ներուժի ներգրավումը եւ միջազգային պարտավորությունների կատարումը:

Նշված մարտահրավերներին վերաբերող հայ-վրացական դաշտային վարժանքները նախատեսվում է անցկացնել այս տարվա հունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ