News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

2011թ. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել 156  հանցագործություն, որ կատարել են 269 անձինք:

Այդ մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը փետրվարի 24-ին կայացած Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում:

Նրա խոսքով, արձանագրվել է թմրանյութերի եւ հոգեմետ դեղամիջոցների շրջանառության 124 դեպք, ՔԿՀ աշխատանքի խոչընդոտման 4, ծեծի 3 դեպք: 2012թ. հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել են 4532 դատապարտյալներ, 610-ով քիչ, քան 2011թ. հունվարի 1-ի դրությամբ:

2011թ. ՔԿՀ-ներից ազատվել են 2642 մարդ, նրանցից 980-ը ազատազրկման ժամկետի ավարտման, 238-ը` վաղակետ-պայմանական, 32-ը ներվել են, 235-ը` խափանման միջոցի փոփոխման շնորհիվ, 501-ին ազատ են արձակել դատարանի դահլիճից, 3-ը` հիվանդության պատճառով, 604-ը` համաներմամբ, 37-ի հանդեպ կիրառվել են հասարակական աշխատանքներ: տարբեր հիվանդությունների պատճառով մահացել է 32 դատապարտյալ (2010-ին` 37), նրանցից 13-ը «Դատապարտյալների հիվանդանոցում» (2010թ.` 19):

Ինչպես նկատել է Արամ Թամազյանը, 2011թ. դատապարտյալների մոտից հայտնաբերվել են 3786 սուր կտրող-ծակող առարկաներ, 3171 բջջային հեռախոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ