News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

2011-ին Հայաստանում գրանցվել է թմրանյութերի շրջանառության 1525 դեպք, իսկ 2010-ին` 1524: Այդ մասին հաղորդել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, փետրվարի 24-ին, Հայաստանի Գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիալ նիստի ժամանակ:

Գլխավոր դատախազության տեղեկությունների համաձայն, բռնագրավվել է 128 կիլոգրամ 50 գրամ թմրանյութ (2010-ին` 126 կլիոգրամ 552 գրամ), այդ թվում 20 կիլոգրամ մարիխուաննա, 11 կիլոգրամ հաշիշ, 90 կիլոգրամ հերոին, 4 կիլոգրամ ամֆետամին, 1,2 կիլոգրամ մետամֆետամին, 1,1 կիլոգրամ օփիում:

Քրեական պատասխանատվության են ենթարկվել 711 անձ, նրանցից 15-ը` կին, 7-ը` անչափահաս, 24 օտարերկրյա քաղաքացիներ: 223 քաղաքացու մեղադրանք է ներկայացվել թմրանյութի վաճառքի համար: Դատապարտվածների 60 տոկոսը 30-ից 49 տարեկան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ