News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն փետրվարի 29-ին կայանալիք Վենեսուելայի հետ ընկերական հանդիպմանը։

Իսպանիայի հավաքականի վերջին տարիների հարձակման գծի առաջատար Ֆերնանդո Տորեսը չի հրավիրվել հավաքական, փոխարենը թիմում մեկ նորեկ կա։ Առաջին անգամ հավաքական է հրավիրվել Բիլբաոյի «Աթլետիկի» 19-ամյա կիսապաշտպան Իկեր Մունյաինը, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Դարպասապահներ. Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Վիկտոր Վալդես («Բարսելոնա»), Խոսե Ռեյնա («Լիվերպուլ»)

Պաշտպաններ. Ալվարո Արբելոա, Սերխիո Ռամոս (երկուսն էլ՝ «Ռեալ»), Խերարդ Պիկե, Կարլես Պույոլ (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Խավի Մարտինես, Անդոնի Իրաոլա (երկուսն էլ՝ «Աթլետիկ»), Խորդի Ալբա («Վալենսիա»), Նաչո Մոնրեալ («Մալագա»)

Կիսապաշտպաններ. Չավի Հերնանդես, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս, Սերխիո Բուսկետս, Տիագո Ալկանտարա (բոլորը՝ «Բարսելոնա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Խուան Մատա («Չելսիի»), Խաբի Ալոնսո («Ռեալ»), Սանտի Կասորլա («Մալագա»), Խեսուս Նավաս («Սեւիլիա»), Իկեր Մունյաին («Աթլետիկ»)

Հարձակվողներ. Ֆերնանդո Լյորենտե («Աթլետիկ»), Ռոբերտո Սոլդադո («Վալենսիա»), Ալվարո Նեգրեդո («Սեւիլիա»)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ