News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Շիրակ Կենտրոնը» բաց նամակով դիմել է Աշխատանքի եւ սոցիալական

հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին ու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որտեղ անդրադառնում է Գյումրիի սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթեւան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր ընտանիքին աջակցելու եւ երեք երեխաներին  մանկատուն տեղափոխելու խնդրին:

Նամակում, մասնավորաչես, ասվում է.

«Գյումրիի տնակային ավաններ մեր հերթական այցելություններից մեկի ժամանակ Վարդբաղ թաղամասում, նախկին մարզական համալիրի կացարաններից մեկում հանդիպեցինք ծայրահեղ ծանր սոցիալական եւ առողջական պայմաններում իր  մանկահասակ երեք երեխաների հետ գոյատեւող 33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանի ընտանիքին: Այս ընտանիքը որեւէ տեղ գրանցում չունենալու պատճառով արդեն մի տարի է` զրկված է սոցիալական նպաստից եւ պարզապես մատնված է սովամահության: Երեխաներից մեծը` 12-ամյա Նաիրան, փոքր հասակում սրտի վիրահատության է ենթարկվել եւ սովորում է Գյումրիի օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն գրեթե դպրոց չի հաճախում, միջնեկը` 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն 2 տարեկան է ու հարեւանների պատմելով` մշտապես զրկված է խնամքից եւ ուշադրությունից: Երեխաների մայրը առավոտից մինչեւ ուշ երեկո օրվա հացը վաստակելու նպատակով բացակայում է տանից, երեխաներին տնակում մենակ թողնելով:

Դիմելով Ձեզ, խնդրում ենք աջակցել այս ընտանիքին` վերականգնելով  ընտանիքի սոցիալական նպաստը, իսկ երեխաներին հրատապ կերպով տեղափոխել մանկատուն, փրկելով նրանց ցրտից եւ սովից»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ