News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը որոշել է ազգային խտրականության դեմ պայքարի դասեր տալ Գերմանիային, քանի որ վերջին ժամանակահատվածում գերմանական լրատվամիջոցների հրապարակումները պետական մակարդակով «զայրացրել են» ադրբեջանական կողմին:

Գերմանական մամուլում անդրադարձ էր կատարվել ադրբեջանական իրականությունը եւ կոչ էր արվում միջազգային հանրությանը չկազմակերպել «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթ մի երկրում, որտեղ միայն դահլիճի պատրաստման համար բազմաթիվ մարդկանց ուղղակի փողոց են նետում եւ անտուն թողնում:

Այսպես, Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության տպագիր օրգանը` «Ենի Ազերբայջան» թերթը, իր վերջին համարներից մեկում հոդված է հրապարակել «Օտտո Ֆոն Բիսմարկից սկսած գերմանական «սեւ տուփերը», կամ էլ բացահայտվում են Ալի Քերեմլիի գաղտնի հանդիպումները Գերմանիայի դեսպանի հետ» վերտառությամբ: Բայց քանի որ իշխող կուսակցության թերթը մեծ մասսայականություն չի վայելում երկրում, ադրբեջանական իշխանությունները որոշել են հոդվածն ավելի հասանելի դարձնել ընթերցողների լայն շրջանակներին` տպագրելով նաեւ պետական մեկ այլ` «Բակինսկի ռաբոչի» թերթում, որը հրապարակվում է ռուսերենով:

Հոդվածում ադրբեջանական կողմը «բացահայտում է», որ գերմանացիներն իրենք են «խաչ քաշում» Nabucco-ի վրա` չտրամադրելով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախագծի իրականացման նպատակով:

Մյուս կողմից Ադրբեջանը որոշել է ազգային խտրականության դեմ պայքարի մարդասիրական դասեր տալ Գերմանիային: «Գերմանիայում գնալով ուժեղանում են այլատյացության եւ նացիզմի միտումները: Այդ պետությունում առկա ռասիզմի մթնոլորտը պետք է լուրջ մտորումների տեղիք տա իշխանություններին»,-նշված է հոդվածում: Տարօրինակ եւ նույնիսկ զավեշտալի է հնչում, երբ պետական մակարդակով հայերի դեմ ատելություն քարոզող պետությունը որոշել է ռասիզմի եւ ազգային խտրականության դեմ պայքարելու կոչեր անել Գերմանիային, որն, ի դեպ, ի վիճակի է առերեսվել իր պատմության հետ եւ ճանաչել անցյալի ցավալի էջերը` ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնք շարունակում են մերժել իրենց իսկ պատմությունը:

Ուշագրավ է նաեւ, որ կոռուպցիայի մեջ թաղված Ադրբեջանը մեղադրում է Գերմանիային կոռումպացված երկիր լինելու մեջ: Մինչդեռ միջազգային կառույցների զեկույցներով, Ադրբեջանի աշխարհի ամենակոռումպացված երկրներից է: Ավելին, Ադրբեջանը կոռուպցիայի տեսանկյունից 183 երկրների շարքում զբաղեցնում է 143-րդ տեղը:

Հոդվածում ադրբեջանական իշխանությունները որոշել են «ձեռքի հետ» նաեւ մեղադրել ընդդիմադիր գործիչներին Գերմանիայի հետ համագործակցելու մեջ: Այսպես, նրանք համոզված են, որ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ կուսակցության» նախագահ Ալի Քերեմլիին ֆինանսական աջակցություն է ստանում Գերմանիայից, իսկ վերջինս էլ ադրբեջանցի ընդդիմադիրներին ֆինանսավորելով, ցանկանում է անկայուն իրադրություն ստեղծել Ադրբեջանում:

Տաթեւիկ Հայրապետյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ