News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի, Լոնդոնի, Փարիզի, Հռոմի եւ Անկարայի կողմից Սիրիա ներխուժելու գաղտնի պլանը, որի մասին տեղեկացնում են իսրայելական լրատվամիջոցները,  Սիրիայի դեմ տեղեկատվական պատերազմի մաս է: Այս մասին NEWS.am-ին ասաց արաբագետ Երվանդ Մինասյանը: Նրա խոսքով` նման տեղեկատվության արտահոսքը շահավետ է ոչ միրայն Իսրայելի, այլեւ ԱՄՆ-ի համար,  քանի որ տեղակատվական պատերազմն ավելի ձեռնտու է, քան իրական ռազմական գործողությունները:

«ԱՄՆ-ին ներկայումս ձեռնտու չէ ռազմական միջամտությունը Սիրիայի ներքին գործերին:  Սիրիայի ընդդիմության օգտին տեղեկատվական պատերազմը կհանգեցնի ավելի մեծ դիմակայության: Սիրիայի ռազմական, քաղաքական եւ նյութական հզորությունը կթուլանա, այդ ժամանակ էլ կհաջորդի ռազմական միջամտությունը»,- նշեց զրուցակիցը` ավելացնելով, որ տեղեկատվական նման արտահոսքը» բորբոքում է  ընդդիմության ակտիվությունը:

Փորձագետի խոսքով` սիրիական ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության հնարավորությունը բացառվում է: «Սիրիայում իրավիճակը հասել է գագաթնակետին. երկխոսության սկսման համար շանսեր գրեթե չկան»,-ասաց Երվանդ Մինասյանը:

Հարցին, թե կարող է արդյոք Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը համաձայնել մարդասիրական միջանցք բացելու մասին ընդդիմության պահանջին, Մինասյանն ասաց. «Եթե Ասադը համաձայնի, դա կդառնա երկրի մահվան դատավճիռը: Չկա ոչ մի երաշխիք, որ այդ միջանցքով ընդդիմության համար զենք չի մատակարարվի»:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, DEBKAfile ռազմական հետազոտության գործակալության տեղեկություններով, ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան եւ Թուրքիան գաղտնի ծրագիր են պատրաստում Սիրիա ռազմական ներխուժում իրականացրելու շուրջ: Ըստ գործակալության` վերջանական որոշումը պետք է ընդունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Պենտագոնի կողմից պատրաստված ծրագրի հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ