News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական հայտնի կինոգործիչ, պրոդյուսեր, Կինեմատոգրաֆիական արվեստի եւ տեխնիկայի ֆրանսիական ակադեմիայի «Սեզար» ազային կինոմրցանակի նախագահ Ալեն Թերզյանը հարցազրույց է տվել  ֆրանսիական «Le Figaro – Madame» պարբերականին:

NEWS.am-ը հատված է ներկայացնում հարցազրույցից.

Որո՞նք են «Սեզարի» մասին Ձեր լավագույն հիշողությունները:

Մարիոն Կոտիյարին հանձնված «Սեզարը»: Երկու օր անց նա նաեւ «Օսկար» նվաճեց: ինչպես նաեւ Դասթին Հոֆմանի «Սեզարը»,  որը նա ստացավ արցունքից խոնավացած աչքերով`երկարատեւ ծափահարություններից հետո:

Ինչպիսի՞ որակներ են բնորոշ Կինեմատոգրաֆիական արվեստի եւ տեխնիկայի ֆրանսիական ակադեմիայի նախագահին:

Սեր արտիստների նկատմամբ, կարգուկանոն եւ նրբանկատություն:

Ո՞րն է Ձեր բնավորության գլխավոր գիծը:

Կամքը, համառությունը, եւ, կարծում եմ, անկեղծ բարյացակամությունը:

Ո՞ր գծով եք Դուք ամենաքիչը հպարտանում:

Բացարձակ հիշաչարությամբ: Ես երբեք ոչինչ չեմ մոռանում: Ես կարող եմ նաեւ ուժեղ քահամրանք տածել:

Ո՞րն է Ձեր սիրելի երգը:

Շառլ Ազնավուրի «Նրանք ընկանը» (Ils sont tombés): Անցած տարի,  85 տարի անց այն պահից, երբ իմ ընտանիքի կեսը ոչնչացվել էր, ես Նիկոլա Սարկոզիի եւ Շառլ Ազնավուրի հետ այցելեցի Հայաստան` իմ նախնիների հայրենիք: Հայոց ցեղասպանության ժամանակ իմ  ազգականներից մեկին կենդանի-կենդանի թաղել են, իսկ իմ քեռիներից մեկի հորը գլխատել են:

Ձեր  համար շարժիչ ուժը, խթանը ո՞րն է:

Կինոյի նկատմամբ կիրքը:  Ես թողարկել եմ 108 ֆիլմ` Անդրե Տեշինեի  «Rendez-vous» -ից մինչեւ Ժան Մարի Պուարեյի «Visiteurs»-ը: Ես սկսել եմ Ալեն Դելոնի, Լինո Վենտուրայի, Ռոմնի Շնայդերի, Աննի Ժիրարդոյի հետ...Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences Po) երկու կուրսերի միջեւ ես  եղել եմ Մաստրոյանիի վարորդը, ով բնակվում էր Սեն Գիյոմ փողոցում... Այսօր տաղանդավոր սերունդ է ի հայտ գալիս, որը հարգում է ավագներին` Դյուժարդեն, Կանե, Լանգման ( «The Artist»-ի պրոդյուսերը):

Ձեզ համար շքեղության գագաթնակետը...

Սեփական բարոյական եւ տնտեսական անկախությունն է: Երբ դու երիտասարդ ես, դու մտածում ես «առաջին դասի, հյուրանոցում բազմասենյակնոց համարների եւ լիմուզինի մասին»: Մենք սակայն արագ գիտակցում ենք, որ այդ ամենը ոչ մի իմաստ չունի: Իրական «դասը» բարոյական արժեքներն են :

Որո՞նք են կյանքում Ձեր հերոսները:

Համոզմունք ունեցող մարդիկ` Շառլ դը Գոլ, Ուինսթոն Չերչիլ, Բիլ Գեյթս: Գեյթսը համաշխարհային հեղափոխություն է իրականացրել, իսկ հետո զոհաբերել իր կարողության երկու երրորդը:

Ձեզ համար էլեգանտությունը ...

Իտելեկտուալ անկախությունն է եւ արիությունը:

Ձեզ համար գռեհկությունը ...

Ստորությունն է, մեծամտությունն ու հավակնոտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ