News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիացի 20 կանայք եւ երեխաներ են տարհանվել սիրիական Հոմս քաղաքի  Բաբա Ամր շրջանից: Այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ):

Փետրվարի 25-ի առավոտյան Կարմիր Խաչի աշխատակիցները մտադիր են շարունակել վիրավորների տարհանումը Հոմսից:

Տարհանման խնդրանքը Կարմիր խաչն ստացել է վնասվածքներ ստացած օտարերկրյա լրագրողներից` ֆրանսուհի լրագրող Էդիտ Բուվյեից եւ բրիտանացի լուսանկարիչ Փոլ Քոնրոյից, որոնք դեռեւս Հոմսում են շարունակում մնալ, ինչպես նաեւ ստացվել է օգնության խնդրանք զոհված ամերիկուհի Մարի Քոլվինի եւ ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օշլիկի մարմինները տեղափոխելու  համար:

Սակայն վիրավոր լրագրողները դեռ շարունակում են մնալ Հոմսում: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ Բուվյեին եւ Քոնրոյին գերի են պահում գրոհայինները: Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին, հայտարարել են, որ լրագրողները հրաժարվում են լքել Բաբ Ամրոն:

Կառավարական զորքերը Հոմսի շրջափակումն իրականացնում են փետրվարի սկզբից: Ամենաշատը հրաձգության է ենթարկվում Բաբ Ամրոյի շրջանը, որը համարվում է ընդդիմության հենակետը: Հոմսի շրջափակման սկզբից զոհվել են արդեն հարյուրավոր մարդիկ, գրում է Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ