News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Վերահսկիչ պալատը, որ անցյալ տարվա նոյեմբերի 14-ից ստուգումներ էր սկսել Կոտայքի մարզում եւ մասնավորապես Աբովյանի քաղաքապետարանում, որն էլ հենց իր քաղաքապետով ՎՊ-ի թիրախն էր, դեռ ստուգումներն չի ավարտել:

«Երեկ մեր թղթակիցը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանին հարցրել է, թե ինչպես է Ծառուկյանը վերաբերվում փաստին, որ ՎՊ-ն արդեն տևական ժամանակ դուրս չի գալիս Աբովյանի քաղաքապետարանից: «Այդ հարցն ուրիշ հասցեատեր ունի, ինձ թվում է` դուք պետք է դիմեք Վերահսկիչ պալատ»,- իր խոսնակի միջոցով փոխանցել Է Ծառուկյանը: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ինչպես հայտնել է վերջինիս խոսնակը, գտնվում է Հնդկաստանում: Խոսնակն ասել է, որ Կոտայքի մարզի ստուգումներն ամփոփման փուլում են, եւ առաջիկա օրերին արդյունքները կհրապարակվեն: Մեր տեղեկություններով, Իշխան Զաքարյանը, ամենայն հավանականությամբ, եկող շաբաթ մամուլի ասուլիս կհրավիրի` այդ ստուգումների արդյունքներն ամփոփելու համար: ՎՊ նախագահի 2011 նոյեմբերի 7-ի որոշմամբ` ՎՊ-ն Աբովյանի, Հրազդանի եւ Եղվարդի քաղաքապետարաններում ստուգումներ պետք է իրականացներ նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 15-ը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ