News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկան օգտագործում է բոլոր միջոցները Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտի հետ հանդիպման ավարտին:

 «Մենք կշարունակենք ճնշում գործադրել, բոլոր հնարավոր միջոցները փնտրել, որպեսզի դադարեցնենք Սիրիայում անմեղ մարդկանց սպանությունները», - ասել է նա: Օբամայի կարծիքով` համաշխարհային հանրությունը պետք է Ասադին հասկացնի, որ հարկավոր է հանձնել իշխանությունը:

Մեկնաբանելով «Սիրիայի ընկերների» թունիսյան կոնֆերանսը` ԱՄՆ նախագահն ընդգծել է. «Կարեւոր է, որ մենք նման էական միջազգային իրադարձությունը կողքից չենք դիտում»:

«Սիրիայի ընկերների» միջազգային կոնֆերանսում ԱՄՆ-ի կողմից մասնակցել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա կոնֆերանսի բոլոր մասնակիցներին կոչ է արել Ասադի վարչակարգի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին արգելել մուտք գործել իրենց երկրներ, սառեցնել նրանց ակտիվները, սիրիական նավթի արտահանման նկատմամբ էմբարգո կիրառել, դադարեցնել երկրում արվող ներդրումները, ինչպես նաեւ դիտարկել սիրիական դեսպանատների եւ հյուպատոսությունների փակման հարցը:

Կոնֆերանսից հետո նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կանգնած են «արաբական գարնան» ճանապարհին, եւ համաշխարհային կազմակերպությունները պետք է այդ երկրներին օգնեն փոխել իրենց դիրքորոշումը Սիրիայի իրավիճակի նկատմամբ, գրում է «Վզգլյադ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ