News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճշտված տվյալներով` Արգենտինայի երկաթուղային վթարի արդյունքում զոհվել է 51 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 49 զոհերի  եւ 600-ից ավելի վիրավորների մասին:

Վթարի զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ավերակների տակ դեռ մարդիկ են մնացել, հաղորդում է KM.ru-ն:

Արգենտինայում երկօրյա սուգ է հայտարարվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, Բուենոս Այրեսում երեւանյան ժամանակով ժամը  15:32 ուժեղ վթար է տեղի ունեցել: Ուղեւորատար գնացքն ընթացել է 20կմ/ժ արագությամբ եւ բախվել արգելապատնեշին, ինչի արդյունքում վնասվել է դիզելը, եւ վագոնները դեֆորմացվել են: Որոշ ուղեւորներ շրջափակված են մնացել դեֆորմացված վագոններում, ոմանք էլ տուժել են կոտրված ապակիներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ