News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ադանա նահանգի Գյոքդերե ամբարտակի վրա վթար է եղել: Պայթյունի արդյունքում 3 մարդ զոհվել է, 10-ն անհետ կորած են համարվում:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ին` ամբարտակի հիմքի մոտ գտնվող ջրատար թունելում: Պայթյունի պահին թունելում 10 բանվորներ են եղել, նրանց ճակատագիրը անհայտ է մնում:

Դեպքի վայրում աշխատում է փրկարարական բրիգադը` ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ: Ընդամենը ամբարտակի շինարարությանը մասնակցել է 300 մարդ, իսկ արտակարգ իրավիճակի պահին աշխատել է 25 մարդ: Պայթյունի պատճառները ներկայումս պարզվում են, գրում է «Տրուդ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ