News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մեկնել է Կուբա, որտեղ նրան քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատություն է սպասվում:

Վիրահատությունը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին, իսկ փետրվարի 26-ին Չավեսին բժշկական հետազոտություն, անալիզներ եւ վիրահատության նախապատրաստում է սպասվում:

Հիշեցնենք, խորհրդարանը Չավեսին թույլ է տվել մեկնել հինգ օրով: Չավեսը հայտարարել է, որ ուռուցքը, հավանաբար չարորակ է եւ զգուշացրել, որ իրեն հարկավոր է թեթեւացնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը: 

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, դեռեւս նախորդ տարվա աշնանը խոսում էին այն մասին որ Չավեսին 2 տարվա կյանք  է մնացել: Ինքը նախագահը հայտարարել էր, որ ապաքինվում է:

Միաժամանակ 2011թ. հուլիսի 25-ին Չավեսը հայտարարել էր, որ չնայած հիվանդությանը, մտադիր է մասնակցել 2012թ. նախագահական ընտրություններին:

Վերջերս երկու վիրահատություն տարած նախագահը վենեսուելական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել էր, որ «ոչ մի վայրկյան չի մտածում» հրաժարականի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ