News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եմենի նոր նախագահ ընտրված Աբդ Րաբբո Հադին փետրվարի 25-ին երդում է տվել որպես երկրի ղեկավար: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին:

Նոր նախագահն ընտրվել է երկու տարի ժամկետով: Այդ ընթացքում Եմենում պետք է իրականացվի ազգային երկխոսության համագումար քաղաքական նոր համակարգի որոշման եւ նոր սահմանադրության մշակման համար: Դրանից հետո երկրում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, գրում է «Վեդոմոստին»:

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնը 34 տարի զբաղեցրած Ալի Աբդալա Սալեհն ստիպված է եղել հեռանալ երկարատեւ հակակառավարական ցույցերից հետո: Սակայն նա շարունակում է մնալ երկրի ազդեցիկ մարդկանցից մեկը, իսկ ընդդիմության հետ ստորագրած նրա համաձայնագիրը նրան անձեռնմխելիություն է երաշխավորում դատական հետապնդումներից` չնայած որ հասարակությունը պահանջում է պատժել նրան: Սալեհը նույնիսկ վերադարձել է ԱՄՆ-ից Եմեն, որպեսզի մասնակցի իր հաջորդի երդմնակալության արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ