News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բալի կղզում թռչնագրիպից մահանալու դեպք է գրանցվել: Հիվանդության զոհ է դարձել 12-ամյա մի տղա: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռիտա Քուսրիասթութին:

Ըստ նրա` տղան 2012 թվականի սկզբից թռչնագրիպի արդեն չորրորդ զոհն է:

Երեխան մահացել է փետրվարի 21-ին: Կատարված հետազոտությունների արդյունքում նրա մոտ H5N1 վարակ է հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ, երեխան ուղղակի շփում է ունեցել վարակված թռչունների հետ: 

Ըստ ինդոնեզյան բժիշկների, վարակը դեռ այնքան չի ձեւափոխվել, որպեսզի մարդուց մարդուն փոխանցվի, հայտնում է utro.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ