News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լիբիայի  հարավ-արեւելքում Սուդանի եւ Չադի սահմանին գտնվող Կուֆրա քաղաքի համար մարտեր են ընթանում թշնամի երկու ցեղախմբերի միջեւ: Հենց այդ սահմանային քաղաքով են անցնում Աֆրիկական երկրներից մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրանյութերն ու ապրանքները:

Փետրվարի 24-ին Անցումային ազգային խորհուրդն իր զորքերն ուղարկել էր այնտեղ, սակայն արդեն երկու շաբաթ շարունակվող հակամարտությանը վերջ դնել չէր հաջողվել, հաղորդում է vesti.ru-ն: Երկու կողմն էլ հսկայական վնասներ է կրում, զոհերի թիվը հարյուրների է հասնում, Տրիպոլիի եւ հարեւան քաղաքների հիվանդանոցները չեն հասցնում ընդունել հիվանդներին:

Ինչպես գրել էր  NEWS.am-ը, փետրվարի 21-ից Կուֆրա քաղաքում դաժան բախումներ են տեղի ունենում ալ Զավիա եւ Թաբու ցեղերի միջեւ: Ըստ ականատեսների` կիրառվել են ականանետներ, հրթիռային սարքեր եւ ինքնաձիգներ: 

Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ ԱԱԽ-ը դեռեւս ի վիճակի չէ վերահսկելու երկիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ