News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգում շրջափակվել է ՄԱԿ-ի վարչական շենքի համալիրը: Հազարավոր կատաղած աֆղանցիներ, որոնք ցույցի էին ելել  ամերիկացի զինծառայողների կողմից մահմեդականների սուրբ գիրքն անարգելու պատճառով, շրջափակել են շենքը եւ փորձում են ներս սողոսկել: Ոստիկանությունը նրանց դիմադրում է: 

Ըստ արեւմտյան գործակալությունների տեղեկության` շենքի վրա քարեր եւ փայտեր են նետում, այրում են անվադողեր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Աֆղանստանում Քաբուլի մոտ գտնվող Բաղրամի ռազմակայանում ԱՄՆ-ի ԶՈՒ-ի զինվորների կողմից Ղուրանն այրելուց հետո բողոքի լայնածավալ ակցիաները չեն հանդարտվում արդեն հինգերորդ օրը: Ոստիկանության հետ բախումների հետեւանքով արդեն առնվազն 28 մարդ զոհվել է, հիվանդանոց են տեղափոխվել ավելի քան 100 վիրավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ