News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Ախթալա համայնքում լուրջ խնդիրներ որպես այդպիսին չկան, եղածներն էլ այս տարի ավարտին կհասցվեն: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, հավելելով, որ համայնքից արտագաղթողներ եւս չկան, քանի որ ըստ քաղաքապետի, համայնքի տղամարդկանց մեծ մասն աշխատում է լեռնահարստացուցիչ կոմբինատում. «Եկողներ եղել են, գնացողներ` շատ քիչ, կոնկրետ թվեր չեմ կարող ասել, բայց լուրջ արտագաղթ չունենք»:

Խոսելով կոնկրետ խնդիրներից, քաղաքապետը նշեց, որ համայնքն ունի գլոբալ խնդիրներ, որոնք սակայն լուծման փուլում են պետական եւ համայնքային բյուջեներով: «Ջրի ներքին ցանցի մատակարարման խնդիրը 2012-2015թ-ին պետբյուջեի միջոցներով պետք է իրականացվի, առողջության կենտրոնը հունիսի մեկից կգործի եւ արվեստի դպրոցը համայնքի միջոցներով»,- ասաց Ախթալայի քաղաքապետը` նշելով, որ համայնքապատկան կառույցների հետ կապված լուրջ խնդիրներ որպես այդպիսին  չունեն:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ