News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Օռլանդոյում կայացավ NBA Ծագող աստղերի ավանդական ամենամյա հանդիպումը Արեւելքի եւ Արեւմուտքի նորեկների միջեւ:

61-րդ հանդիպմանը թիմերին խաղահրապարակ դուրս բերեցին Շաքիլ Օ՝Նիլն ու Չարլզ Բարքլին, որոն յուրաքանչյուր թիմի համար ընտրել էին լավագույն նորեկներին: Շաքիլ Օ՝Նիլի թիմը պարտվեց 133:146 հաշվով:

NBA Բոլոր աստղերի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին:

Արեւելք

Մեկնարկային կազմ. Դերիկ Ռոուզ («Չիկագո»), Դուեյն Ուեյդ («Մայամի»), Լեբրոն Ջեյմս («Մայամի»), Կարմելո Էնթոնի («Նյու Յորք»), Դուայթ Հովարդ («Օռլանդո»)

Պահեստայիններ. Քրիս Բոշ («Մայամի»), Լուոլ Դենգ («Չիկագո»), Ռոյ Հիբերտ («Ինդիանա»), Անդրե  Իգուոդալա («Ֆիլադելֆիա»), Ռեյժոն Ռոնդոն («Բոստոն»), Փոլ Փիրս («Բոստոն»), Դերոն Ուիլյամս («Նյու Ջերսի»)

Արեւմուտք

Մեկնարկային կազմ. Քրիս Փոլ («Կլիպերս»), Կոբի Բրայանտ («Լոս Անջելես Լեյքերս»), Քեւին Դյուրանտ («Օկլահոմա Սիթի»), Բլեյք Գրիֆին («Կլիպերս»), Էնդրյու Բայնում («Լեյքերս»)

Պահեստայիններ. Լամարկուս Օլդրիջ («Պորտլենդ»), Մարկ Գազոլ («Մեմֆիս»), Քեւին Լավ («Մինեսոտա»), Սթիվ Նեշ («Ֆինիքս»), Դիրկ Նովիցկի («Դալաս»), Տոնի Պարկեր («Սան Անտոնիո»), Ռասել Ուեստբրուք («Օկլահոմա Սիթի»)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ