News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանը  Բելառուսին խնդրում է հանձնել նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին եւ նրա եղբորը, որը 2010թ. ապրիլյան դեպքերի ընթացքում ղեկավարել էր ցուցարարների կրակելու գործողությունները: Այդ մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

«Մենք խնդրում ենք հանձնել ոչ միայն նախկին նախագահին, այնտեղ կա եւս մեկ սարսափելի մարդ, որը գլխավորել է ցուցարարներին կրակելը, ընդ որում` հրաման է տվել կրակել միայն գլխին եւ կրծքին», - ասել է Ատամբաեւը:

Ըստ նրա` Ղրղըզստանը խնդրում է նաեւ այն արտասահմանյան  պետություններին, որտեղ թաքնվում են նախկին նախագահի ընտանիքի անդամները, իրեն հանձնել բոլորին, ովքեր խառն են այդ արյունալի գործերին:

Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլին Ղրղըզստանում հեղափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում Կուրմանբեկ Բակիեւը վայր էր դրել նախագահի լիազորությունները եւ լքել երկիրը: Իշխանությունն անցել էր Ժամանակավոր կառավարությանը: Նրա հետ փախել էին նաեւ նրա եղբայր Ժանիշը (Ջանիբեկ) եւ ավագ որդին` Մարատը:  Հայրենիքում նրանք մեղադրվում են զանգվածային սպանության, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ եւ միջազգային հետախուզման տակ են: 

Ղրղըզստանից փախչելուց հետո Բակիեւը ապրել է Բելառուսի  կառավարական առանձնատներից մեկում: 2012 թվականի փետրվարի սկզբին լրատվամիջոցները հայտնել էին, որ դեռեւս 2010 թվականին Բակիեւը դարձել է Բելառուսի քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ