News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղազախական ընդդիմությունը Ալմաթիում հերթական չարտոնված հանրահավաք անցկացնելու փորձն է կատարել: Հանրապետության պալատի դիմացի հրապարակը հանրահավաքի մասնակիցներին դիմավորել է ոստիկանական շղթայով եւ մետաղյա արգելապատնեշներով:

Հանրահավաքն սկսվելուց կես ժամ առաջ հայտնի է դարձել, որ Ղազախստանի ընդդիմադիր Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՀՍԴԿ) մի քանի առաջնորդներ` Բոլաթ Աբիլովը, Ամիրժան Կոսանովը, Ժարմախին Թույաքբայը եւ մի քանի այլ ակտիվիստներ կուսակցության շտաբում ձերբակալվել են չարտոնված հանրահավաք կազմակերպելու  համար:

Ցույցի ընթացքում ոստիկանները կիրառել են ամենաակտիվ ցուցարարներին ձերբակալելու ռազմավարությունը:  Ձերբակալվածների թիվը համալրվել է, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների շրջափակումը եւ շարժվել ոստիկանության բաժանմունքի ուղղությամբ, որտեղ գտնվում էին իրենց առաջնորդները, հայտնում է Zakon.kz-ն:

Ըստ ոստիկանության տեղեկության` ձերբակալվել են ցույցի  7-8 մասնակիցներ, սակայն ըստ տեղական լրատվամիջոցների, ձերբակալվածները երկու անգամ ավելի շատ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ