News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սարգիս Ավետիսյանի ղեկավարած «Համերաշխություն» կուսակցությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում սատարելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, «Համերաշխություն» կուսակցությունը իր 4-րդ համագումարի ժամանակ, հայտարություն է ընդունել:

Ըստ այդ հայտարարության` կուսակցությունը կոչ է արել բոլոր կուսակից ընկերներին, համակիրներին եւ երկրի քաղաքացիներին առաջիկա ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, քանի որ «ընտրելով «Բարգավաճ Հայաստան»-ին, իրենք ապահովում են կայուն Հայաստանի եւ անվտանգ Արցախի գոյությունը, նպաստում են բարեկեցիկ երկրի կառուցմանը»:

«Համերաշխության» համագումարին ներկա էր նաեւ Աժ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ով շնորհակալություն է հայտնել ԲՀԿ-ին ուղղված բարձր գնահատականի եւ վստահության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ