News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսական Կրեմլում Թունիսի նախագահին խորհուրդ են տվել իր անունից խոսել: Մեկնաբանելով «Սիրիայի ընկերների» կոնֆերանսում Մոնսեֆ ալ Մարզուկիի Սիրիայի  նախագահին տված խորհուրդը` Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը լրագրողների հետ զրույցում առաջին հերթին նշել է, որ «Թունիսի նախագահը ճիշտ կաներ այս կամ այն առաջարկներն իր երկրի անունից աներ, այլ ոչ թե մնացած երկրներին ինչ-որ կոչեր աներ»:

Հիշեցնենք, ալ Մարզուկին Բաշար Ասադին  խորհուրդ էր տվել ընտանիքի հետ փախչել երկրից եւ ապաստանել Ռուսաստանում: «Արդարադատությունը չի իրագործվի, բայց սիրիացիների կյանքն արդարադատությունից կարեւոր է», - ասել է ալ Մարզուկին ուրբաթ օրը Թունիսում կայացած «Սիրիայի ընկերների» կոնֆերանսում, որտեղ շուրջ 70 երկրների ներկայացուցիչներ են եղել:

 «Եւ այդ առաջարկները պետք է ուղղված լինեն Սիրիայի ներքին հակամարտության խաղաղ կարգավորմանը: Առավել եւս, որ արաբական մի շարք երկրներ արդեն գործնականում զգացել են ժողովրդավարության հետեւանքները», - հավելել է բարձրաստիճան աղբյուրը, գրում է  «Ռուսական նորությունների ծառայությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ