News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱԷՄԳ առաքելությունը Իրանի միջուկային օբյեկտներում կատարած ստուգումների արդյունքում պակասորդ է հայտնաբերել:

Կազմակերպության գաղտնի զեկույցում նշվում է, որ Թեհրանը չի կարողացել համոզիչ պատասխան տալ հարցին, թե ինչպես է օգտագործվել խաղաղ մշակումների մեջ չհաշվարկված մետաղական ուրանը: Կան կասկածներ, որ ռադիոակտիվ նյութի այս տեսակը կարող է օգտագործվել միջուկային մարտական լիցքերի մոդելավորման գիտափորձերի ժամանակ:

Զեկույցում նաեւ նշվում է, որ վերջին չորս ամսում Իրանը կտրուկ արագացրել է հարստացման ավելի մեծ աստիճան ունեցող ուրանի արտադրությունը, ինչն ավելի հիմնավոր է դարձնում իրանական միջուկային մշակումների ռազմական բնույթի մասին կասկածները:

Համաձայն փաստաթղթի` 2010թ. սկզբին Իրանն արտադրել է մոտ 110 կգ ուրան`  20-տոկոսանոց հարստացման աստիճանով: Փորձագետների տվյալներով` միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 250 կգ հարստացված ուրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ