News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

National Enquirer տաբլոիդն իր առաջին էջին հրապարակել է Ուիթնի Հյուսթոնի հետմահու լուսանկարը:  Դրանում երգչուհու մարմինն է` սգո սրահում դրված դագաղում: Տպաքանակը սրբվել է կրպակներից կես ժամվա ընթացքում:

«Գազետա.ռու»-ի թղթակցին հաջողվել է ձեռք բերել համարը մի անցորդից` դրա համար վճարելով եռակի:

Նրան հաջողվել է պարզել, որ բջջային հեռախոսով արված անորակ լուսնակարի հեղինակն ստացել է 100 հազար դոլար հոնորար: Ըստ Enquirer-ի, դա արվել է Հյուսթոնի մերձակա շրջապատից ինչ-որ մեկի կողմից, թեեւ լուսանկարն ակնհայտորեն արված է ոչ թանկարժեք հեռախոսով: Ենթադրվում է, որ պապարացիի դերում հանդես է եկել սգո դահլիճի հարդարմամբ զբաղվող աշխատողներից մեկը, ով մենակ է մնացել դահլիճում:

Հանգուցյալի մայրը` Սիսի Հյուսթոնն արդեն հայտարարել է, թե ցանկանում է բոլոր նրանց, ովքեր տեսել են դստեր մարմինը, ստուգել ստի դետեկտորով:

Հյուսթոնը հուղարկավորվել է փետրվարի 17-ին Յունիոն կոմսությունում` սովորական գերեզմանատանը, հոր շիրիմի կողքին:  Գերեզմանը պահպանվում է, քանի որ նրան  թաղել են թանկարժեք զարդերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ