News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Gallup ըկերությունը ամբողջ աշխարհի պոտենցիալ միգրանտների շրջանում հարցումներ է իրականացրել: Հետազոտության համաձայն` մեկնել ցանկանում են բարձրագույն կրթությամբ եւ հարգված մասնագիտություններ ունեցող անձինք:

Հարցումների համաձայն` աշխարհում 19 մլն մարդ «ճամպրուկային տրամադրություն» ունեն եւ արդեն շուտով կմեկնեն այլ երկրներ, իսկ եւս 48 մլն-ը պատրաստվում է մեկնել առաջիկա տարում: Աշխարհում ընդհանուր առմամբ մոտ  630 մլն մարդ չի ցանկանում ապրել հայրենիքում, բայց դա իհարկե չի նշանակում, թե նրանք բոլորը կտեղափոխվեն մոտ ապագայում:

Ռուսաստանյան հետազոտություններում նշվում է, որ 7 մլն մարդ պատրաստ է գնալ ՌԴ, եւ նրանք գրեթե բոլորը այն երկրների բնակիչներ են, որոնց այդքան չեն սիրում ռուսները, նախեւառաջ` Միջին Ասիայի երկրներից: Ռուսաստանը ցանկանում են լքել դրա կրկնակի թվով մարդիկ` 15 միլիոն, գրում է «Ֆինմարքեթը»:

Միգրանտների մասին տվյալները ստացվել են 146 երկրներում 15 տարեկանից բարձր  ավելի քան 400 000 մարդ հարցաքննելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ