News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում, այսօր` փետրվարի 25-ին, Վարդաբլուր գյուղում ավտովթար է տեղի ունեցել:

NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակցի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում, Ստեփանավանի տարածաշրջանի Վարդաբլուր գյուղում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել ծառին:
Վթարի արդյունքում մեքենայի վարորդը` 25-ամյա Արսեն Շահբազյանը եւ 2 ուղեւորները` Վարդաբլուր գյուղի բնակիչներ, 24-ամյա Արտյոմ Առաքելյանն ու 21-ամյա Զորիկ Վարդանյանը, տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոցային համալիր:

Նրանցից առաջին երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ երրորդ ուղեւորի` Զորիկ Վարդանյանի վիճակը ծանր է, այժմ նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ուղեւորները հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցների կողմից:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ