News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Բոլթոնին»:

Լոնդոնյան ակումբի կազմում աչքի ընկան Դավիդ Լուիսը, Դիդյե Դրոգբան եւ Ֆրենկ Լեմպարդը: Նախորդ չորս տուրերում միավորներ կորցրած «Չելսին» այս հաղթանակից հետո վաստակեց 46 միավոր եւ բարձրացավ չորրորդ տեղ:

Լոնդոնի «Ֆուլհեմը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց «Քուինզ Պարկ Ռեյնջերսին»: Հանդիպման միակ գոլը հեղինակեց Ռուսաստանի հավաքականի հարձակվող Պավել Պոգրեբնյակը, ով իր երկրորդ գնդակը խփեց «Ֆուլհեմի» կազմում:

Անգլիայի առաջնություն. 26-րդ տուր

«Ուիգան» - «Աստոն Վիլա»՝ 0:0

«Քուինզ Պարկ Ռեյնջերս» - «Ֆուլհեմ»՝ 0:1
Պոգրեբնյակ, 7
Հեռացում՝ Դիակատե, 34 (ՔՊՌ)

«Վեստ Բրոմվիչ» - «Սանդերլենդ»՝ 4:0
Օդեմվինգե, 4, 48, Մորիսոն, 41, Էնդրյուս, 90

«Նյուքասլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:2
Պապիս Սիսե, 6, Գուտիերես, 18 – Ջերվիս, 56, Դոյլ, 60

«Չելսի» - «Բոլթոն»՝ 3:0
Դավիդ Լուիս, 48, Դրոգբա, 61, Լեմպարդ, 79

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ