News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռեգբիի վեց ազգերի առաջնության (Six Nations Championship) երրորդ տուրում Ուելսի հավաքականը հյուրընկալվելիս 19:12 հաշվով պարտության մատնեց Անգլիայի թիմին:

Սքոթ Ուիլյամսի հիանալի խաղը 79-րդ րոպեին առաջ մղեց ուելսցիներին:Վերջին անգամ Ուելսի հավաքականն Անգլիային հաղթել էր 2008 թվականին: Ուարեն Գատլենդի թիմը մոտ է նվաճելու «Մեծ Սաղավարտը», որը տրվում է բոլոր մրցակիցներին հաղթելու դեպքում: Տուրի մյուս խաղում Իռլանդիայի հավաքականը սեփական խաղադաշտում առավելության հասավ Իտալիայի նկատմամբ՝ 42:10:

Փետրվարի 26-ին կկայանա Շոտլանդիա – Ֆրանսիա հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ