News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում զինծառայողները տեղափոխող բեռնատարը շրջվել է:

APA-ի հաղորդմամբ, պատահարը տեղի է ունեցել շփման գծի մոտակայքում: Թիվ N զորամասին պատկանող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան լեռնային հատվածում դուրս է եկել երթեւեկելի տարածքից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով յոթ զինծառայող մարմնական վնասվածքներ են ստացել:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է կատարվածը: Նրա խոսքով, ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Թարթառի շրջանում: Պատահարից անմիջապես հետո դեպքի վայր են գործուղվել վիարբույժներ Բաքվից: ՊՆ նախարար Սաֆար Աբիեւի կարգադրությամբ, փետրվարի 25-ին տուժած զինվորները սանիտարական ուղղաթիռով տեղափոխվել են Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր հոսպիտալ: Նրանք ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Պատահարի հետեւանքով զոհվել է բեռնատարի վարորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ