News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արդարադատության նախարարությանը հանձնարարվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ պատրաստել` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը: Այդ մասին հայտարարել է նախարարության ներկայացուցիչը, հայտնում է  «Russie.net»-ը` հղում անելով France-Presse գործակալությանը:

«Հանրապետության նախագահի հանձնարարականով` արդարադատության նախարարությունը կվերլուծի Սահմանադրական խորհրդի որոշումը եւ նոր տեքստ կպատրաստի սահմանադրական եւ եվրոպական պահանջներին համապատասխան», – ասել է  նախարարության ներկայացուցիչ Բրյունո Բադրեն: 

«Հենց այդ վերլուծությունից էլ կարող են ճշտվել ժամկետները», – ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին քննադատության է ենթարկել ցեղասպանությունների, այդ թվում նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը` համարելով այն  խոսքի ազատության խախտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ