News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում աղքատությունը կազմում է 35,8 տոկոս. հատկանշական է, որ նրանց 1/3 մասն աշխատանք ունի: Այս մասին, այսօր` փետրվարի 29-ին, Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ մտահոգիչ է ոչ միայն աղքատության, այլեւ`աշխատանքով ապահոված աղքատ մարդկանց մեծ թիվը։ Ըստ նրա՝ ավելացել է ծայրահեղ աղքատ հայաստանցիների թիվը՝ 1,3 տոկոսից հասնելով 3 տոկոսի։ «Նախարարություննուշադրություն է դարձնում 2012թ. նախատեսված սոցիալական ծրագրերին։ Բյուջեի ծախսային մասի մոտ 30 տոկոսը նախատեսված է սոցիալական ապահովության համար»,- ասաց նախարարը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի հարցին։

Վերջինս իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ ներկայումս Հայաստանում աղքատության շեմը կազմում է ամսական 33,5 հազար դրամ, իսկ ծայրահեղ աղքատությանը՝ 19,1 հազար դրամ։

«Ամենաաղքատ մարզը Շիրակն է, եւ այդ մասին լսելը ցավալի է։ Ծայրահեղ աղքատների թվով առաջին տեղում է Կոտայքի մարզը, եւ սա գործնականում ցույց է տալիս բարեգործների ու մարդասերների վարած քաղաքականությունը՝ ովքեր այդ ընտրատարածքներից ընտրվում են մեծամասնական ընտրակարգով»,- հայտարարեց Ալավերդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ