News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցությունն է որոշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը` Ռուբեն Հայրապետյանը: Նա նշեց, որ դեռ չգիտի, թե որ ընտրատարածքում կառաջադրի իր թեկնածությունը, հնարավոր է դա լինի Կենտրոն, Զեյթուն, Արաբկիր կամ այլ վարչական շրջանում, «որտեղ իր պահանջը զգացվի»:

Հարցին, թե ինչո՞ւ փոխեցիք ընտրություններին չմասնակցելու ձեր որոշումը, նա պատասխանեց, որ ինքն անկախ մարդ չէ, ունի կուսակցություն եւ ՀՀԿ-ն է որոշել, որ Հայրապետյանը պետք է առաջադրվի, իսկ ինքը կատարում է կուսակցության որոշումները:

«Ես միշտ ասել եմ, որ եթե կուսակցությունը որոշի, կառաջադրվեմ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: Այնուհանդերձ, նա կարծում է, որ  խորհրդարանն իր տեղը չէ, բայց  պատգամավոր դառնալուց  հետո զբաղվելու է օրենսդիր գործունեությամբ:

Հարցին, թե լինելով ամենաշատ բացակայող պատգամավորների ցանկում,  ինչպե՞ս եք շարունակելու ձեր օրենսդիր գործունեությունը, պատգամավորը պատասխանեց. «Ես դրսից էլ եմ իմ օրենսդրական գործունեությունը լավ  ծավալում»,- նշեց նա:

ԻՆչ վերաբերում է նրա ընկերոջ՝ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայտարարությանը, թե բիզնեսը թողել է կնոջը, որպեսզի զբաղվի քաղաքականությամբ, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ իր բախտը չի  բերել կնոջ առումով, բայց ,«իր բիզնեսներով զբաղվում է իր տղան»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ