News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ 18 տարեկանից բարձր բնակիչների 46% -ը սմարթֆոններ են օգտագործում, ավելի «բյուջետային» հեռախոսներից օգտվում են ամերիկացիների  41% -ը: Նման տվյալներ են ստացվել 2012թ.  հունվարին Pew Research Center հետազոտական կենտրոնի հարցումների արդյունքում:

Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, 2500 պատասխանողների գրեթե 12%-ն ընդհանրապես ոչ մի բջջային սարք չի  օգտագործում, բայց այդ թիվը գնալով նվազում է:

Բոլոր հարցվածների  20%-ը հայտնել են, որ օգտվում են Google Android պլատֆորմով սարքերից: Apple-ի «կծած խնձորների» երջանիկ տերերը կազմում են 19%-ը: Հարցվածների գրեթե 6%-ը հաղորդել է, որ օգտագործում է BlackBerry, սակայն նրանց թիվը գնալով նվազում է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ