News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արդեն մի քանի օր է, ինչ  Տավուշի մարզի Իջեւան քաղաքի քաղաքային այգում վանդալիզմ է իրականացվում. անհայտ մարդիկ ջարդել են զբոսայգում տեղադրված քանդակների մի մասը, ինչպես նաեւ նստարանները:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Իջեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի ինժեներ Համլետ Բլբուլյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ երեկոյան ժամը 23:00-ից հետո:

«Արձանները ջարդել թափել են, հետո դրանք սարքեցինք, հիմա էլ վրան պեն են փչել»: Աշխատակիցը դժվարանում է ասել, թե ովքեր են վանդալիզմի հեղինակները, սակայն նշեց, որ քաղաքում նման բան առաջին անգամ չէ, որ լինում է. «Ընդհանրապես էլի են արել,  թե նստարաններ են ջարդել, թե լուսավորության սարքերը»:

Բաժնի ինժեներն ասում է, որ այժմ վնասված գույքի վերականգնման աշխատանքներ են իրականացվում:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  վստահեցրեց, որ կատարվածը պարզապես դիտավորություն է: «Քաղաքային զբոսայգու նստարանները ջարդված էր, մենք վերանորոգեցինք, վերջացրեցինք: Անմիջապես հաջորդ օրը քաղաքային պուրակի նստարաներին պեն էր փչած, դիտավորյալ քարերով խփել արձաններն էին ջարդել»: Ըստ քաղաքապետի, արարքի հեղինակներն այսկերպ փորձում են իր անվան վրա սեւ բիծ թողնել: «Մենք գրավոր տեղյակ ենք պահել իրավապահ մարմիններին, որպեսզի գտնեն, պատժեն մեղավորների ու վերականգնեն համայնքին պատճառված վնասները»,-ասաց նա:

 

Էդվարդ Արզումանյան


Լուսանկարները` հեղինակի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ