News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող 4 քաղաքական միավորներ հրաժարվել են ընդգրկվել Աժ ընտրությունների Կոնգրեսի նախընտրական դաշինքում:

«Այդ քաղաքական ուժերն են. պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային Վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Այս քաղաքական ուժերը թեեւ հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում, սակայն շարունակելու են մնալ Կոնգրեսի կազմում:

Հիշեցնենք, որ  որ մինչ այդ էլ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդն էր հայտարարություն տարածել, որ իրենց կուսակցությունից Կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկվելու է միայն այդ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ